L'Internationale
Eugène PottierARMENO OCCIDENTALE / WEST ARMENIAN | |
[Description in Arabic:] كتب نشيد "الأممية" تخليدا لذكرى كومونة باريس الاشتراكية التي تأسست في مارس من عام 1871 الشاعر الفرنسي التقدمي أوجين بوتييه. استخدمت الترجمة الروسية كالنشيد الوطني للإتحاد السوفييتي بين عامي 1917 و 1944، حيث تم استبداله بعدها بنشيد السوفييت. | ԱՇԽԱՏԱՄԱՐՏԻ ԵՐԳԸ Ոտքի՜ աշխարհի կեղեքուածե՛ր, Ոտքի՜, քաղցի կալանաւորներ. Արդ իրաւունքը կ'ամպրոպէ գոր, Պիտի պոռթկա՛յ զայրոյթն իր: Քանդե՛նք անարգ անցեալը խոժոր, Ըստրո՜ւկ ամբոխ, ոտքի՛ ել ժիր: Կառուցանենք աշխարհ մը նորոգ, Ուր ըլլայ տէրն իր ամէն ոք: Ա՛լ այս վերջին գրոհն է մեր, Սեղմուինք միաբան, Ամէն երկրի բանուորներ, Մերն է օրը վաղուան: Ո՛չ մէկ վերին կայ ազատարար, Ո՛չ Աստուած, ո՛չ տրիբուն, ո՛չ Կեսար: Մե՛նք շեփորենք, վաստակաւորնե՛ր, Փրկութիւնը գերիվեր, Որ ըլլայ զրկարարն առաթուր, Փշրին մկքի բանտն ու անուր. Հապօ՜ն, սարքենք շուտով սալ ու կրան, Ծեծենք երկաթն, մինչ տաք է ան: Ա՛լ այս վերջին գրոհն է մեր, Սեղմուինք միաբան, Ամէն երկրի բանուորներ, Մերն է օրը վաղուան: |