Lingua   

Ապրելու Ապրիլ

Inga e Anush / Ինգա և Անուշ
Lingua: Armeno


Inga e Anush / Ինգա և Անուշ


Չեն սպիանում անցած դարի վերքերս,
Չեն դադարում դեռ կարոտիս երգերը,
Տուն, երազում եմ քեզ արթուն,
Տունս երազում ասում է` ետ արի...

Հայ իմ հողից լսվող աղերսն ու ճիչը,
Թող մեղավոր հոգու դառնա դահիճը,
Մահ, դու հաղթել ես ինձ մի պահ,
Բայց ճակատագիրն է իմ եղել ապրել:

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցինք սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր, պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Կա, իմ արյան մեջ կա հողի հին կանչը,
Դեռ տանելու եմ վեր ծաղկած իմ խաչը,
Կանք ու պիտի դեռ շատանանք,
Կյանքն է հայերին հրամայել ապրել:

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է ապրեցինք սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի:
Վանքս քանդեցին, բայց ես
Մեկ է աղոթում եմ քեզ,
Տեր, պահապան կանգնիր
Ինձ ու իմ ազգին հավետ:

Չեմ սպանի հոգիս,
Քանի կա կողքիս հավատ,
Սուրբ իմ աղոթք,
Հարազատ հողից ծիլ ու ծառ կտան նորից
Հայ գարնան կաթիլ:
Ապրելու ապրիլ:



Pagina principale CCG

Segnalate eventuali errori nei testi o nei commenti a antiwarsongs@gmail.com




hosted by inventati.org