Language   

The Dance [Պարը] - Ter Vogormia [Տէր Ողորմյա]

Diamanda Galás
Language: Armenian



Եվ արցունքնենրն իրեն կապույտ աչքերուն մեջ խեղդելով,
Մոխրադաշտի մը վրա, ուր հայ կյանքը դեռ կը մեռներ,
Այսպես պատմեց մեր սարսափին ականատես Գերմանուհին.

Այս անպատմելի պատմությունը որ ձեզ կ՚ընեմ,
Ես իմ անգութ աչքերովս այս մարդկային,
Իմ անվտանգ տնակիս գեհենադիր լուսամուտեն,
Ակռաներս կրճտելով ու զարյույթով զարհուրելի...
Այս աչքերովս անգթորեն մարդկային ես տեսա:
Մորխրակույտի վերածված Պարտեզ քաղաքին մեջ էր:
Դիակները դիզված էին մինչեւ կատարը ծառերուն,
Եւ ջուրերեն, աղբյուրներեն, առուներեն, ճամփաներեն,
Ձեր արյունին կարակչյաունն ըմբորստաձայն....
Դեռ ականջիս իր վրեժն ահավասիկ որ կը խոսի...

Օ՜, չի սոսկաք, երբ անպատմելի պատմությունս ձեզ պատմեմ...
Թող մարդերը հասկնանա մարդուն ոճիրը մարդուն դեմ,
Երկու օրվան արեւին տակ, գերեզմանին ճամփուն վրա
Մարդուն չարիքը մարդուն դեմ,
Թո՛ղ աշխարհիս բոլոր սրտերն իմանան...:
Այդ մահաշուք առավոտը կիրակի էր,
Դիակներուն վրա ծագող առաջին եւ անօգուտ կիրակին,
Երբ սենյակիս մեջը իրիկունեն մինչեւ արշալույս,
Դաշունահար աղջկան մը հոգեվարքին վրա ծռած՝
Արցունքներովս անոր մահը կը թրձեի...
Հանկարծ հեռուեն սեւ խուժան մը անասնականլ,
Քսան հարսներ իրենց հետ՝ մոլեգնորոն մտրակելով,
Շվայտության երգերով, այգիի մը մեջ կանգնեցան:

Ես կիսամեռ խեղճ աղջիկն իր խշտյակին վրա լքած,
Դժոխահայաց պատուհանիս պատշգամբին մոտեցա...:
Այգիին մեջ սեւ խուժանն անտառվեցավ:
Վայրենի մը՝ հարսներուն – Պետք է պարե՛ք, որոտաց,
Պետք է պարե՛ք, երբ մեր թմբուկը հնչե:
Եվ մտրակներն սկսան մահակարոտ հայ կիներուն
Մարմիններուն վրա կատաղությամբ մը շառաչել...
Քսան հարսներն ձեռք ձեռքի, իրենց շուրջպարն սկսան...
Աչվըներեն իրենց արցունքը վերքերուն պես կը հոսեր,
Ա՛հ, ես ո՜րչափ նախանձեցա իմ դրացի վիրավորիս,
Որովհետեւ լսեցի որ հռնդյունով մը հանդարտ,
Տիեզերքն անիծելեն, խեղճ հայուհին գեղադեմ,
Իր տատրակի շուշան հոգուն դեպի աստղերը թեւ տվավ...
Ունայնորեն կռուփներս ամբոխին դեմ շարժեցի:
«Պե՛տք է պարեք, կ՚ոռնար խուժանը մոլեգին,
Մինչեւ ձեր մահը պե՛տք է պարեք, դո՛ւք անհավատ գեղեցիկներ,
Կուրծքերնիդ բաց՝ պե՛տք է պարե՛ք, մեզ ժպտելով եւ անտըրտունջ...
Հոգնությոնը ձեզ համար չէ, ո՛չ ալ ամոթը ձեզ համար,
Ստրուկներ եք, պե՛տք է պարեք, եւ մերկանդամ եւ հոլանի,
Մինչեւ ձեր մահը պե՛տք է պարեք պագշոտորեն եւ ցոփությամբ,
Մեր աչքերը ծարավի են ձեր ձեւերուն եւ ձեր մահվան...»:

Քսան հարսներն գեղադեմ, գետին ինկան պարտասած...
«Ոտքի՛ ելեք», գոռացին, մերկ սուրերնին օձերու պես շարժելով...
Հետո մեկը սափորով քարյուղ բերավ խուժանաին...
Ո՜վ մարդկային արդարություն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ...
Քսան հարսներն շտապով այդ հեղուկովն օծեցին...

«Պե՛տք է պարեք, որոտաց, ահավասի՛կ ձեզի բուրմունք մը,
որ Արաբիան իսկ չունի...»,
Հետո ջահով մը բռնկցուցին մերկ մարմինները հարսներուն:
Եվ ածխացած դիակները պարին միջեն դեպի մահը գլորեցան...:

Զարհուրանքես՝ ¬ պատուհանիս փեղկերը՝ փոթորիկի մը պես փակելով՝
Իր մենավոր մոտենալով հարցուցի.
Ի՞նչպես փորել այս աչքերս, ի՞նչպես փորել, ըսե՛ ինձ...:


Main Page

Please report any error in lyrics or commentaries to antiwarsongs@gmail.com

Note for non-Italian users: Sorry, though the interface of this website is translated into English, most commentaries and biographies are in Italian and/or in other languages like French, German, Spanish, Russian etc.




hosted by inventati.org